A
A
Մարդիկ եկել են նաեւ «Արտահերթ ընտրություններ» ցուցապաստառներով (տեսանյութ)
Ազատության հրապարակում մեկնարկել է ոչ իշխանական եռյակի հավաքը, որին հաջորդելու է երթ՝ դեպի ԵԽԽՎ գրասենյակ։ Եռյակի առաջնորդներից ներկա է միայն «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը սակայն հարթակում չէ, այլ քաղաքացիների հետ։ Անդրադարձ է արվում հիմնականում մարդու իրավունքների խնդիրներին եւ մասնավորապես իշխանությունների ապօրինի քաղաքականության արդյունքում երկրում առկա քաղբանտարկյալների հարցին։ Ազատության հրապարակը բազմամարդ է։ Մարդիկ եկել են նաեւ «Արտահերթ ընտրություններ» ցուցապաստառներով։ Այստեղ են նաեւ Մարտի 1-ի զոհերի ծնողներ։