Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գ. Հարությունյանը համաձայն չէ Վլ. Գասպարյանի հետ, թե բոլորը մի քիչ ոստիկան են (տեսանյութ)

Քաղաքականություն
ombuds

«Ամեն մեկս մի քիչ ոստիկան ենք»,- այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կազմակերպած միջոցառման ժամանակ հայտարարեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ «Ձեզա թվում»,- հակադարձեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Վլադիմիր Գասպարյանն այս խոսքերն ասաց այն ժամանակ, երբ նվեր հանձնեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանին։ Նվերը ժամացույց էր եւ Ավետարան։ Այսօր Կարեն Անդրեասյանը կլոր սեղանի շուրջ էր համախմբել մի շարք պաշտոնյաների՝ նրանց, ում հետ մշտապես հաջողությամբ համագործակցում է։