Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եռյակի ղեկավարների հանդիպման ձեւաչափն արդյունավետ չէր» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
eryak2

Եռյակի խորհրդարանական ձեւաչափն ավելի արդյունավետ էր, քան ղեկավարների հանդիպման ձեւաչափը։ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մեկնաբանում է. «Երբ խորհրդարանական ձեւաչափ, միջկուսակցական ձեւաչափ, արդեն նաեւ ղեկավարներն ընդգրկվեցին, մենք այդտեղ ունեցանք որոշակի բացթողումներ»։ Եռյակի ղեկավարների եւ միջկուսակցական մակարդակով Ռուբեն Հակոբյանը լսել է հայտարարություններ, որոնք եռյակի միասնականության մասին չէին. «Ցավոք սրտի, նաեւ պետք է ասեմ, եռյակի ղեկավարների ոչ մշտական հանդիպումները դրանք նույնպես նպաստում են, որպեսզի միասնական դիրքորոշում առանձին դեպքերում չունենա եռյակը»։ Եռյակի ձեւավորումից մինչեւ հիմա ղեկավարները հանդիպել են միայն մեկ անգամ։ «Այստեղ խնդիր կա»,-ասում է Ռուբեն Հակոբյանը։ Նա կասկածներ ունի, որ ինչ-որ մեկը եռյակը փորձում է ծառայեցնել իր նպատակներին. «Եթե եռյակի քաղաքական ուժերից որեւիցէ մեկի ղեկավարը ձգտի, որպեսզի այդ եռակողմ հանդիպումները չկայանան, ուրեմն տվյալ ղեկավարը բոլորովին այլ խնդիր է հետապնդում այս համաժողովրդական շարժման կազմում»։ «Որտեղի՞ց ենթադրեցիք, որ Ռուբեն Հակոբյանը նկատի ունի Գագիկ Ծառուկյանին»,-զարմանում է ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը։ Իսկ Միքայել Մելքումյանը նկատում է, որ եթե անհրաժեշտություն լինում է, շատ արագ հանդիպում են. «Եռյակի ձեւաչափն էլ թույլ է տալիս, որպեսզի տվյալ պահին եթե առաջնորդները չեն հանդիպել, իրենց ներկայացուցիչներն էդ հարցերը վեր քաշեն եւ դնեն օրակարգում քննարկվի»։ Ի դեպ, Ստեփան Մարգարյանը համաձայն չէ, որ հանրահավաքների եւ հրապարակային այլ միջոցառումների բացակայությամբ ԲՀԿ-ն իշխանություններին գործունեության քարտ-բլանշ է տվել։ «Պետք է պատրաստվել»,-ասում է պարոն Մարգարյանը Եթե նույնիսկ հաշվենք, թե սա այն պահը չի, մենք այդքան պատրաստ չենք, բայց երկրում եթե լինի այնպիսի իրավիճակ՝ մենք հաջորդ օրը ժողովրդին կոչ ենք անելու դուրս գալ փողոց եւ բոլորով որոշել՝ ինչ ենք անելու»։