Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքերը վախենում են դիմակազերծվելուց. Թոմ Սամուելյան

Քաղաքականություն

Վաղը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա «Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցում.պատմական արդարության վերականգման ուղին» խորագրով համաժողով՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին: Բանակցությունների երևանյան կենտրոնի տնօրեն Ստեփան Խզրթյանի կարծիքով՝ սա հիանալի հնարավորություն է ևս մեկ անգամ մեր ձայնը բարձրացնելու համար. «Մեր հիմնական բանախոսներից բացի մենք հույս ունենք, որ միջազգային փորձագետները նույնպես ելույթ կունենան: Ամեն դեպքում մենք հրավերներ ենք ուղարկել Հայաստանում բոլոր դեսպաններին և անգամ թուրք որոշ մասնագետներին»: Ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Թոմ Սամուելյանի դիտարկմամբ՝ հանցագործների համար միշտ էլ դժվար է եղել դիմակազերծվել, բայց վաղուց ժամանակն է. «Թուրքերը մշտապես վախենում են իրենց պատմությունից և կարող են անգամ անկանխատեսելի քայլեր անել իրենց պաշտպանելու համար: Մեր միակ նպատակը պետք է դառնա մեր պահանջները հստակ ներկայացնելը և անպատճառ փոխհատուցում պահանջելը»: