Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվա-Երեւան ավտոբուսը վթարի է ենթարկվել

Հասարակություն
dtp_avtobus_rostov

Երեկ Ռոստովի մոտ մարդատար ավտոբուսը, որ ուղեւորվում էր Մոսկվայից Երեւան, բախվել է բեռնատար մեքենային։ «Մերսեդես» մակնիշի ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել իրավիճակը։ Ավտոբուսում եղել է 17 մարդ. 15 ուղեւոր եւ 2 վարորդ։ Արդյունքում ուղեւորներից ոչ ոք չի տուժել, վարորդներից մեկը վնասել է ոտքը։