Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեռնային Ղարաբաղը միացնում է ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին (տեսանյութ)

Քաղաքականություն
KARMIR-KAMURJJ

Լարված աշխարհաքաղաքական իրավիճակում Արեւմուտքն ու Ռուսաստանը ունեն ընդհանուր շահ։ «Պատերազմ չսկսվի Լեռնային Ղարաբաղում»,- ասում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: ԵԱՀԿ Մինսկի խմբում հիմնական խաղացողները ԱՄՆ-ն ու Ռուսաստանն են։ Եվրամիության անունից հանդես եկող Ֆրանսիան Հայաստանին եւ Ադրբեջանին նույն սեղանի մոտ բերելուն զուգահեռ, այլ առաքելություն էլ է իրականացնում։ «Թուրան» գործակալության տնօրեն Մեհման Ալիեւը կարծում է, որ ֆրանսիացի համանախագահը փորձում է միջնորդ լինել ռուս եւ ամերիկացի գործընկերների միջեւ։ «Կարմիր կամուրջ» հաղորդաշարի ադրբեջանցի հյուրը կանխատեսում է՝ Ռուսաստանը կզիջի իր դիրքերը Հարավային Կովկասում, եթե ստանա որոշակի փոխհատուցում դրա դիմաց։ Ալեքսանդր Իսկանդարյանը համամիտ չէ. Ռուսաստանն իր ներկայությունն անգին է համարում։ ԼՂ խնդրով առաջընթաց ակնկալել 2015թ-ին,ըստ քաղաքագետների, իրատեսական չէ։ Ադրբեջանում հաջորդ տարի աշնանը սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ 26 տարվա փորձը ցույց է տվել՝ ընտրական գործընթացների ժամանակ ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում հակված չեն հակամարտության կարգավորման գործընթացում որեւէ քայլ անել։