Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը Թուրքիայի համար ատոմակայան կկառուցի. թուրքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
putin_i_erdogan_342

«Երբ Ռուսաստանը միջազգային տեսանկյունից գտնվում է տնտեսական ճնշումների փուլում, նրա համար առավել մեծ կարևորություն է ստանում Թուրքիայի հետ հարաբերությունների ջերմացումը»,- «Պուտին-Էրդողան հանդիպում և Հայաստան» թեմայով քննարկման ժամանակ հայտնել է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը։ Գևորգ Պետրոսյանը վստահեցնում է, որ հիմա Ռուսաստանը փնտրում է տնտեսական փոխշահավետ ճանապարհներ, ինչը տեսնում ենք Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ. «Հանդիպման հիմքում ընկած էր էներգետիկ խնդիրների քննարկումը. գազի գնի իջեցում, գազի ծավալների ավելացում, հետագայում նաև կզարգացնեն ապրանքաշրջանառության մակարդակի բարձրացումը, և, ի վերջո, Ռուսաստանը Թուրքիայի համար կկառուցի այդ երկրի համար առաջին ատոմակայանը»։ Արդի պայմաններում Թուրքիան Ռուսաստանի համար առավել մեծ կարևորություն է ստանում։ Կարելի է նշել, որ նույն փոխշահավետ պայմաններում է գտնվում նաև Ռուսաստանը Թուրքիայի համար. «Ռուսաստանը ապահովում է գազի զգալի հատվածը, իսկ Թուրքիայի զարգացող տնտեսությունը ունի դրա անհրաժեշտությունը»,- տեղեկացրել է թուրքագետը։