«ԵՏՄ-ն երկար կյանք չի ունենա» (տեսանյութ)
«Եռյակի խոսքերին պրակտիկ գործողություններ չեն հետևում»,-նշել է ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի քաղաքացիական պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը։ Նա ընդգծում է, որ այս պայմաններում իշխանափոխության մասին խոսելն անիմաստ է։ Նա կարծում է, որ մեր երկրում ինքնիշխանության կորստից են վախենում, և հյուսիսից եկող ճնշումներին մեր իշխանությունը կփորձի դիմադրել, բայց դա միայն լավատեսական սցենարի դեպքում։ Պարոն Նավասարդյանը վստահ է նաև, որ ԵՏՄ-ն երկար կյանք չի ունենա։ Նրա խոսքով՝ մեկ, երկու ամիս հետո արդեն մեր ժողովուրդն ավելի շատ կզգա այդ միությանն անդամակցության բացասական հետևանքները։ «Այս համատեքստում Հայաստանը չի կարող հստակ պլաններ ունենալ, քանի որ դրանք կախված կլինեն նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում այլ երկրների կողմից»,-նշել է նա՝ շեշտելով, որ Եվրասիական տնտեսական միությունում ինքնիշխանություն պահպանելու համար մեր երկիրը պետք է անպայման տարբերվի այդ միության մյուս երկրներից։