Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տանում եք տուպիկ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
2e849a47f648e7654a5cd6ac9af5ef25

ԱԺ-ում պատգամավորներ կան, որ սրբերի լեզվով են խոսում: Խոսելով «Ժառանգություն» խմբակցության նախագծի` «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին, արտահերթ ելույթում նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ ոչ իշխանական ուժերից շատ ներկայացուցիչների հետ երկար ճանապարհ է անցել. «Բոլորին մրցակից եմ համարում, սակայն նման քննարկումներին մտածում եմ` խոսել, թե ոչ։ Ախր ես գիտեմ` դուք ով եք: Ուղղակի կա մի ճշմարտություն` ընդդիմությունը երբեք գոհ չի լինում ընտրությունների արդյունքներից: Քաղաքական խանդ կա մեծամասնության նկատմամբ, թե կոճակ սեղմողներ են: Հենց խնդիրն այն է, որ թիմի ամրության մասին է դա խոսում, որ միասնական են: Հիմա եկել, մեզ խորհուրդ եք տալիս` լավը լինենք, մինչդեռ, ճիշտ կլինի ոչ թե հաթաթա տալ ու ԸՕ-ն այնպես ձեւել, ինչպես ձեզ է պետք, այլ հանեք այս օրինագիծը քվեարկությունից։ Այս պահին չեմ կարծում, որ այն որեւէ բան փոխում է»: Վերջին ելույթով հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա հայտարարեց, որ շատ պատգամավորի արտահայտած որոշ մտքեր ուղղակի ուսուցողական էին եւ իր համար կարեւոր` հասկանալու համար, թե ով ինչ սկզբունքներ ունի ու ով ինչի համար է դեմ. «Ես չեմ գտնում, որ համամասնական ընտրակարգը միակ ճիշտն է, սակայն կարծում եմ, որ մեր իրավիճակի համար դա միակ նախընտրելին է: Ով կարող է ինձ բացատրել հետեւյալ թվաբանությունը` ինչքան շատ են արտագաղթում, այնքան մեծանում է ընտրության մասնակիցների քանակը: Ես դա չեմ հասկանում»: Ըստ նրա` օրվա իշխանությունները, կապ չունի` ինչ կերպարով են, ինչ բոյի են, դեմ են եղել ԸՕ փոփոխություններին. «Եթե բումերանգը եկավ ու կպավ ձեր երեխաներին, նրանք կասեն` այս ինչ ծնողներ եմ ունեցել, որ նման բան են թույլատրել: Պատկերավոր ասեմ. 100 մետր կարճ վազքատարածության մեջ՝ մեկը 30 մետրից է վազում: Սա ինչքան էլ թոփալ լինի, ավելի շուտ կհասնի, քան մյուսը: Կամ շախմատային լեզվով ասեմ` եթե շախմատի տախտակի վրայից գողանաք թագուհուն, խաղ էլ չի ստացվի: Լավ չեք անում, անկեղծ չէ: Դուք փրփուրից եք բռնել: Մի անգամ կլսիկ մեր գրողներից մեկը գնում է արեւադարձային բույս գնելու, ասում են դուք լեռնային գոտում եք ապրում, ձեզ մոտ մանդարին չի աճի: Գրողը համաձայնվում է, դուրս է գալիս, հետո մտածում` բա կնգան ինչ ասեմ: Հիմա մենք ասում ենք` ԸՕ փոփոխություններ, դուք` սահմանադրասկան բարեփոխումներ, ինչ կապ ունեն դրանք: Մեր ասած պարզագույն ճշմարտությունները տանում, գցում եք չգիտեմ` որտեղ»: Պարոն Հակոբյանը նաեւ հայտարարեց, որ իշխանությունները որեւէ փաստարկ չբերեցին իրենց ներկայացրած նախագծի դեմ. «Մենք ձեզ առաջարկում ենք, հորդորում,որ ձեր ներկա ԸՕ-ով տանում եք տուպիկ»: