Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աչքս մտցրեք այդ մեծամասնական պատգամավորների արած աշխատանքը» (տեսանյութ)

Քաղաքականություն
f7834b875564292fb016afc2be5e097b

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն, այսօր ԱԺ-ում անդրադառնալով «Ժառանգության» նախաձեռնությանը՝ կատարել փոփոխություններ ԸՕ-ում, նշեց, որ համաձայն է օրինագծի սկզբունքների հետ: Նա հայտարարեց, որ ինքն էլ ժամանակին ընտրվել է մեծամասնական ընտրակարգով. «Ես հասկացել եմ, որ ընտրողները սիրում են, ոչ թե աշխատող մարդկանց, այլ խուլ ու համրերին  ու մենք պարտվում ենք հենց նրանց: Կան այսօր մեծամասնականով ընտրված պատգամավորներ, որոնք ես նույնիսկ չգիտեմ, թե  որ խմբակցությունից են: Ինչ ասում եմ, դա տարիների ընթացքում կուտակված մտահոգություն է»: Ընտրություններում իր ունեցած փորձից նա եկել է մեկ եզրակացության. «ԱԺ պատգամավոր լինելու համար ամենակարեւորը պետք է փող ունենաս, ինչ կարեւոր է հեղինակությունդ, անունդ, պետք է ճանաչես թաղային հեղինակություններին, օրենքով գողերին, ժեկի պետերին: Մենք պետք է վեր կանգնենք այս ամենից: Ներողություն, աչքս մտցրեք այդ մեծամասնական ընտրված պատգամավորների արած աշխատանքը, որոնք Անկախության տարիներից ի վեր՝ նույն ընտրատարածքում են ընտրվում: Մեր հայերը դե բաց բերան են ու վերջում սկսում են ամեն ինչ պատմել՝ ումից ինչքան կաշառք են վերցրել»: Նա հայտարարեց, որ ՕԵԿ-ը միանում է «Ժառանգության» նախագծին. «Դիմել ենք անգամ ՀՀԿ-ին, որ միասին քննարկենք նախագիծը ու առանց սահմանադրական բարեփոխումների՝ ունենալ լավագույն ԱԺ-ն»: