Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիա ԱԺ շենքի մոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
screenshot00008

Այս պահին ԱԺ-ի դիմաց հավաքվել են մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, ընդդիմադիր դաշտի քաղաքական գործիչներ, քաղաքացիներ, ովքեր պահանջում են, որ ԱԺ-ն չվավերացնի ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը։ Այստեղ հավաքվածները համոզված են, որ ԱԺ-ի պատգամավորները ովքեր փորձում են վավերացնել այս պայմանագիրը չեն գիտակցում , թե ինչ սխալ են գործում: Բողոքի ակցիայի մասնակիցները ԱԺ -ին հանձնեցին 131 նամակ, յուրաքանչյուր պատգամավորին առանձին, որում հորդորվում է դեմ քվեարկել պայմանագրին և նշվում է, որ պայմանագիրը վաղ թե ուշ կանգնելու են արդարադատության առաջ: «Մենք տալիս ենք այս հայտարարությունը, որպեսզի նրանք տարիներ հետո չասեն, թե չեն իմացել ինչ ճակատագրական սխալ են անում», - ասաց ակցիային մասնակցող «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը։ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը համոզված է , որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին նաև սերունդների ճակատագրի հարցն է. «Բոլոր նրանք, ովքեր վավերացնեն պայմանագիրը կարող են սերունդների համար գրել, որ այս օրը, այս ժամին իրանք «իշու քուռակներ» են եղել ։ Այդ մարդկանց կարելի է շտապօգնության մեքենայով տանել հոգեբուժարան, քանի որ ոչ մի նորմալ մարդ չի համաձայնի միանալ ԵՏՄ-ին»։