Ընդամենը երեք ստորագրություն՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկի տակ (տեսանյութ)
ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ինքը նախաձեռնել է Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթացը: Այդ նպատակով վերցրել է համապատասխան ձեջաթուղթ՝ ԱԺ առաջիկա քառօրյայում արտահերթ կարգով քննարկելու համար հարցը, որի համար անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն: «Այս պահին ձեւաթղթի տակ ստորագրել է 3 պատգամավոր: Ձեւաթղթի ժամկետը լրանում է այսօր՝ ժամը 13:00-ին: Որոշման նախագիծը սպառիչ ու համապարփակ չեմ համարում ու փոփոխություն կատարելու առաջարկների եմ սպասում: Ոչ բոլոր պատգամավորների եմ դիմել անձամբ, ու այդ պարագայում մենք կքննարկենք Սերժ Սարգսյանի պաշտոնանկ անելու հարցը»: ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ ողջունում է պատգամավորի նախաձեռնությունը. «Եթե ընդամնեը երեք պատգամավոր է ստորագրել, դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը օգտվում է ԱԺ կողմից լիարժեք վստահությունից»: Ի դեպ, այսօր ժամը 13:30-ին ԱԺ-ում իր նախաձեռնության վերաբերյալ հանդես է գալու մամուլի ասուլիսով: