Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եռյակի մտքով ինչ անցնի՝ գրում են արտահերթ» (տեսանյութ)

Քաղաքականություն
o4Psc1I7OdE

«Ասելը մի բան է, անելը մեկ այլ բան է»,- այսօր հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին, ժամանակ շահելու միջոց է արդյո՞ք վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, որ իշխանությունը պատրաստակամ է եռյակի հետ համագործակցել եւ շարունակեց. «Մենք հիմնվում ենք փաստերի վրա՝ համամասնական ընտրակարգի առաջարկի հետ կապված։ Մենք կողմ ենք միայն 100տոկոսանոց համասնական ընտրակարգին»: ԲՀԿ պատգամավորին ի պատասխան ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ դասական քաղաքագիտությունը շատ հստակ տալիս է համամասնականի եւ մեծամասնականի առավելություններն ու թերությունները: Եթե եռյակը  ԱԺ արտահերթ նիստ հրավիրի՝ հարցը քննարկելու համար , ՀՀԿ-ն չի մասնակցի, քանի որ. «Եռյակի մտքով ինչ անցնի՝ գրում են արտահերթ»: Իսկ Միքայել Մելքումյանը վստահ է՝ համամասնական ընտրակարգին այլընտրանք չկա. «Մենք հստակ արձանագրել ենք, որ 12 կետերը չենք տարանջատում իրարից, բայց կան կետեր, որ ժամանակ են պահանջում: Այն կետերը, որոնք ընդամենը քաղաքական կամք են պահանջում, ոչ թե ռեսուրս ու ժամանակ, այդ կետերի շուրջ կխոսենք իշխանության հետ»: ԲՀԿ պատգամավորը վստահ է՝ 12 կետերը կատարելով հարցը չի լուծվում, դրան հաջորդելու են ուրիշ 12 կետեր։ Միքայել Մելքումյանն անդրադարձավ նաեւ ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցներին, որը ըստ նրա վատ է անդրադառնալու ՀՀ տնտեսության վրա. «Արդեն այդ ազդեցությունը երեւում է, մեր արտահանման ծավալները անկում են ապրել։ 1 մլրդ 250 մլն է մեր արտահանման ծավալը, մեզ առնվազն պետք է 150 մլն-ի աճ: Արդեն իսկ մեր արտահանողները վնասներ կրել են՝ կապված փոխարժեքի հետ: Արդյունքում՝ անպայման գնաճ է լինելու»։