A
A
Էլդար Ռյազանովը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Ռուս ռեժիսոր Էլդար Ռյազանովի վիճակը, որը հոսպիտալացվել է նոյեմբերի 24-ին, գնահատվում Է ծանր: Այդ մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: Նախօրյակին երեկոյան Ռյազանովին տեղափոխել են Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության ինստիտուտ: Առողջապահության դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Էլինա Նիկոլաեւան հայտնել Է, որ նրա վիճակը կայուն Է: «Ռյազանովը վերակենդանացման բաժանմունքում Է: Այժմ նրա վիճակը ծանր Է»,-ասել են ԳՀԻ-ի տեղեկատուում: Էլդար Ռյազանովը ռուս եւ խորհրդային կինոռեժիսոր Է, սցենարիստ, դերասան, մանկավարժ, հեռուստահաղորդավար, գրող, պոետ, դրամատուրգ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ: Այժմ Ռյազանովը 87 տարեկան Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: