Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կստեղծվի ՔԿՀ հոգեւոր ծառայություն

Հասարակություն
0e3792e34021c0e8a9fc482b48c50ecd

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև պայմանագիր կստորագրվի Քրեակատարողական ծառայությունում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն հիմնելու վերաբերյալ: Վաղը պայմանագիրը կստորագրեն ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։