Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձյուն է տեղում

Հասարակություն
5b2186ec4502aae8ba210d4758ca2f40

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանում, Արագածում, Սևանում, Մարալիկում, Աշոցքում, Ստեփանավանում, Սիսիանում, Հրազդանում, Սարավանում, Ջերմուկում, Գորիսում, Մեղրիում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: