Ուղիղ միացում ԱԺ-ից. առաջինն ամբիոնին կմոտենա Սոցապ նախարարը (տեսանյութ)
Այսօր ԱԺ արտահերթ նիստը կսկսվի «Սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծի ու կից օրենսդրական փաթեթի քննարկմամբ: Երեկ երեկոյան ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել այդ փաթեթը։ Ըստ նրա՝ նախագծի ընդունմամբ կապահովվի ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրումը` բարձրացնելով սոցիալական ծառայությունների որակը եւ մատչելիությունը: Կհստակեցվեն ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացակարգերը` համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնների ստեղծման՝ այդ թվում՝ միասնական ընդունարաններ, դրանց գործունեության, լիազորությունների իրավական հենքի առկայության տեսանկյունից: Այս եւ այլ հարցերի քննարկմանը հետեւեք այսօր՝ ժամը 11-ից «Ա1+»-ի ուղիղ եթերում։