Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երաժշտություն՝ անիվների վրա

Հասարակություն
2034928ddb4e1a668f3708600d23bc6e

Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը, ժամը 11.15, Երեւանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտից կմեկնարկի «Երաժշտությունն անիվների վրա» տոնական միջոցառումը։ Կոնսերվատորիայի երաժիշտ ուսանողները, երգիչ-երգչուհիները ավտոբուսով կշրջեն Երեւանի բուհերի տարածքով՝ շնորհավորելով ուսանողությանը միջազգային տոնի առթիվ, քաղաքում ստեղծելով տոնական տրամադրություն։ Միջոցառումը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը եւ կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը։  

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն