Թմրանյութ՝ նաեւ դաշնամուրի մեջ
Նոյեմբերի 14-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն՝ նույն օրը, ժամը 15.50-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները 1959 թ. ծնված Աշոտ Ս.-ի բնակարանի խուզարկությամբ, 2-րդ հարկի հյուրասենյակի դաշնամուրի ստեղնաշարի կափարիչի միջից հայտնաբերել և առգրավել են մոտ 12.1 գ մանրեցված, սուր հոտով դեղնականաչավուն զանգված և ծխախոտի տուփ` 13 գլանակներով: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է նախաքննություն: Նոյեմբերի 15-ին, ժամը 01.30-ին, Բագրատաշենի ՍԶ ՀԱԿ տարածքից ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող, 1975 թ. ծնված Ռուբեն Յ.-ն հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին: Անձնական զննությամբ՝ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է թափանցիկ ապակյա տարա, որի 1/4 մասը եղել է մուգ շագանակագույն հեղուկ նյութ, ինչը, ըստ Ռուբեն Յ.-ի հայտարարության, պատրաստված է բենզինից, և օգտագործում է որպես թմրամիջոց: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն