Միայն «կյանքից ձեռք քաշածները» կարող են օգտվել հեծանվուղուց (տեսանյութ)
Մատենադարանի մոտակայքից ձգվող հեծանվուղին հեծանվորդներից շատերի համար վտանգավոր է: Հեծանվաճանապարհը Երեւանի քաղաքապետարանը բացեց մեկ ամիս առաջ մեծ հանդիսությամբ։Այն նախատեսված էր թե սիրողական մակարդակի եւ թե արհեստավարժ հեծանվորդների համար։ Բայց պարզվում է, որ այս սպիտակ գծանշաններով երթեւեկել կարող են միայն պրոֆեսիոնալ հեծանվորդները։ Թեեւ այս նշանը ցույց է տալիս, որ սա հեծանվորդների երթեւեկելու հատվածն է, բայց ազատ երթեւեկում են միայն ավտոմեքենաները. Գծանշանները 20 մետրից ավարտվում են, եւ հեծանվորդը ստիպված է ճանապարհի մի ամբողջ հատված ոտքով անցնել։ Իսկ հեծանվային արահետներում կան խոչընդոտներ։ Անցորդները անգամ չեն էլ նկատում գծանշանները։ Ոստիկանությունը զարմանում է հեծանվորդների բողոքից։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը ասում է՝ հեծանվորդները վարորդների պես պետք է հետեւեն ճանապարհային երթեւեկության կանոններին, միայն թե. «Ուղղակի մի քիչ աջով պետք է երթեւեկել»։ Ավելին՝ տեսանյութով