A
A
Համայնքապետի միակ թեկնածուն համայնքի ղեկավարի տեղակալն է
Կոտայքի մարզի Հանքավանի համայնքապետ դառնալու ցանկություն ունի միայն համայնքի ղեկավարի տեղակալ Շահեն Հակոբյանը։ Առաջադրված մյուս թեկնածուն՝ Սելվինազ Պետրոսյանը, ինքնաբացարկ է հայտնել։ Համայնքում ընտրությունն անցկացվելու է նոյեմբերի 23-ին։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին նախկին գյուղապետ Հակոբ Հակոբյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ նշելով, որ առողջական վիճակի վատթարացման և արտերկրում բուժման անհրաժեշտության հետեւանքով է նման որոշում կայացրել։ Ընտրությունների անցկացման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվելու է 1003 հազար 565 դրամ, իսկ ոստիկանությանը՝ 351 դրամ։