Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱՏՕ-ն, ԱՄՆ Պետդեպն ու ՀԱՊԿ-ը` ԼՂՀ ուղղաթիռի խոցման մասին. panarmenian. net

Քաղաքականություն
vertalet

Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ` Ջեյմս Ապպաթուրայը, իր ֆեյսբուքայն էջում անհանգստություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում խոցված ռազմական ուղղաթիռի առնչությամբ: «Ինչպիսին էլ որ լինեն միջադեպի հանգամանքները, երկու կողմն էլ պետք է պահպանեն հանգստություն ու շարունակեն դիվանագիտական հանգուցալուծումը»,- նշել է նա: Դեպքի կապակցությամբ մտահոգություն է արտահայտել նաև պաշտոնական Վաշինգտոնը: «Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին հայտարարել է, որ այս միջադեպը «ևս մեկ հիշեցում է» տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու և հրադադարը հարգելու անհրաժեշտության մասին: Փսաքին նախօրեին Վաշինգտոնում լրագրողներին ասել է, որ «հակամարտությանը ռազմական լուծում չի կարող լինել»: Հայտարարություն է տարածել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` նշելով, որ այս վտանգավոր միջադեպը տարածաշրջանում կհանգեցնի իրավիճակի հետագա սրման: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է: Կոնֆլիկտի նոր էսկալացիայի վտանգ է առաջացել, և Հվ. Կովկասում իրավիճակը գնալով սրվում է: Ավելին՝ այստեղ