Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաները, ի նշան բողոքի, այրեցին իրենց իսկ նկարները (տեսանյութ)

Հասարակություն
igityan

Գեղագիտության ազգային կենտրոնի քանդակի բաժնի մանկավարժ Հրաչյա Համբարձումյանը նոյեմբերի 7-ին հեռացվել է աշխատանքից։ Հեռացման որոշման հիմքում տնօրեն Լեւոն Իգիթյանը դրել է այն, որ վերջինս բացակայել է աշխատանքից եւ դասեր չի անցկացրել։ Սակայն Հրաչյա Համբարձումյանը համոզված է՝ դա կապված է իր սկսած պայքարի հետ։ Վերջինս հրաժարվել էր լքել Սարյան 27 հասցեում գտնվող տարածքը, որտեղ դասեր էր անցկացնում։ «Հեռացնելով աշխատանքից՝ փորձեցին ազատվել այս խնդրից»,- ասաց երիտասարդ քանդակագործը։ Հրաչյա Համբարձումյանի խոսքով՝ Լեւոն Իգիթյանը սկզբում նրան ասել էր, թե տարածքում պատրաստվում է կահույքի արտադրամաս հիմնել։ Հարցին, թե ինչ սկզբունքով՝ պատասխանել է. «Ես եմ նպատակահարմար գտնում, ասեց ես եմ տնօրեն, ես եմ որոշում։ Ինքը ասեց՝ մենք պիտի հարստանանք, իրավունք ունենք հարստանալու, պետք եղավ՝ խանութ էլ կարող եմ բացել, ինձ այդ իրավունքը տրված է»,- Լեւոն Իգիթյանի եւ իր զրույցից մեջբերում արեց երիտասարդ քանդակագործը։ Նա սակայն վճռական է տրամադրված, չի պատրաստվում լքել տարածքը։ Այսօր Գեղագիտության Ազգային կենտրոնից եկել էին տարածքում գույքագրում անելու, սակայն չարեցին։ Կենտրոնի ուսումնական աշխատանքների պատասխանատու Էմմա Ասատրյանը նշեց, որ երբ լրագրողները չեն լինի, նոր գույքագրում կանեն։ Նրանք հեռացան։ Իսկ քանդակի բաժնի երեխաները՝ ի նշան բողոքի, այրեցին իրենց իսկ նկարները։ Ի դեպ, բենզինով լցված պլաստմասե տարաների վրա պատկերված էր Լեւոն Իգիթյանի նկարը։ igityan1 igityan2 igityan3