Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հայաստանը մի աշխարհում է, իսկ ողջ աշխարհը՝ այլ. Լեւոն Զուրաբյան (տեսանյութ)

Կարծես ՀՀ-ն մի աշխարհում է, իսկ ողջ աշխարհը՝ այլ ուղղությամբ է գնում։ Արդյո՞ք բյուջեն հաշվարկելիս հաշվի են առնվել ներկա գործընթացները՝ կապված, մասնավորապես, ռուբլու արժեզրկման ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների հետ։ Այս հարցն ուղղեց ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը՝ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին՝ ԱԺ-ում 2015 թ. բյուջեի քննարկման ժամանակ։ Գագիկ Մինասյանը նշեց, որ այդ պրոցեսների հիմքում ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական դրդապատճառներ են, եւ այժմ ինտենսիվ քննարկումներ են գնում այդ ուղղություններով, որպեսզի կողմերի քաղաքական շահերը հեռու պահեն տնտեսական սուր զարգացումներից. «Ջանքերի համադրմամբ հնարավոր լուծումներ կարելի է գտնել, պրոցեսներն այնպիսի փուլում են, որ կանխատեսումներ հնարավոր չէ անել»։