Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը դիմում է ԱԱԾ-ին. պարզել՝ ով է սնվում նավթադոլարներով (տեսանյութ)

Քաղաքականություն
նիկօլ

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին կոչ է անում հետեւողական լինել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարության հարցում եւ պարզել, թե ովքեր են ալիեւյան նավթադոլարներով սնվում, ինչպես հայտարարել էր Բաղդասարյանը։ «Եթե համապատասխան փաստեր չհայտնաբերվեն, պետք է արձանագրենք, որ որ Ալիեւը ծխածածկույթ է իշխանության համար, ու դրա տակ իրենց մութ գործունեությունն են իրականացնում. «Պրոցեսին հետեւողական եմ լինելու. կամ պիտի պարզվեն նավթադոլարներով սնվողները, կամ գործ ունենք Ֆրանկլինի հայտնի խոսքի հետ՝ Հայրենասիրությունը սրիկայի վերջին հանգրվանն է»։ ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին պարոն Փաշինյանի խոսքերը դուր չեկան եւ նա որոշեց շտկումներ մտցնել. «Դա Ֆրանկլինը չի ասել, այլ Ջոնսոնն է  ասել։ Ստացվում է՝ այսպիսով դուք նենգափոխում եք բուն իմաստը: Ֆրանկլինը ազգանվիրական խոսքերով է հանդես եկել: Այդ պատճառով չպետք է մեր նեղ անձնական շահերը առաջ դնենք մեր ազգի շահերից»: Նա եւս կոչ արեց ուսումնասիրել այն գումարների աղբյուրները, որոնք գալիս են արտասահմանյան աղբյուրներից, ֆոնդերից, եւ որոնց արդյունքում արտահայտում են մեր հարեւան թշնամական պետության ցանկություններն ու մտքերը»: Վերջում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Ավարտվեց մտքերի փոխանակությունը, որը համեմված էր դասականների մեջբերումներով»: