A
A
Ավագանու աթոռի համար պայքարում էին անկուսակցականները
Լոտու մարզի Անտառաշեն համայնքում երեկ ավագանի են ընտրել։ Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից, ավագանու 5 տեղի համար պայքարում էին 6 թեկնածուներ։ Նրանք բոլորն էլ անկուսակցական են եւ ինքնառաջադրվել են։ 183 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 62-ը։ Թեկնածուներից ամենաշատ ձայները ստացել է Լյուդմիլա Բիրյուկովան՝ 14, Զեյնար Զոհրանյանը՝ 12, Զաբել Առաքելյանը 10, Սուսաննա Խառատյանը՝ 9, Աղունիկ Չոգինյանը՝ 7 եւ Հրաչիկ Անանյանը 6 ձայն։ Համայնքում արտահերթ ընտրության անցկացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավագանու 5 անդամներից երեքի լիազորությունները հետագայում վաղաժամկետ դադարեցվել էին։ Ավագանու անդամներից մեկն էլ՝ Ռաֆիկ Խառատյանը, ընտրվել էր նույն համայնքի ղեկավար։