Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոերթ Կոտայքի մարզում

Հասարակություն
avto

Նախախորհրդարանը Ցեղասպանության 100-ամյակին՝ 2015 թ. ապրիլի 24-ին, ռեժիմին հեռացնելու և դրանից հետո նոր որակի հայկական պետություն կառուցելու Շարժման քայլերի մասին մեր ժողովրդին իրազեկելու նպատակով ավտոերթեր է կազմակերպում Հանրապետության ամբողջ տարածքում: Հերթական ավտոերթը տեղի կունենա Կոտայքի մարզի տարածքում: Ավտոերթի մեկնարկը՝ 2014 թ. նոյեմբերի 9-ին, կիրակի օրը, ժամը 09-ին, Երևանի Շամպայն գինիների գործարանին հարակից հատվածից: Ավտոերթերը կազմակերպվում են Շարժմանն աջակցող ՀՀ քաղաքացիների և օտարերկրաբնակ հայերի ուժերով ու միջոցներով: