A
A
Հայկ Կյուրեղյանն այսօր արդեն ամբաստանյալի աթոռին էր
Հունիսի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ օդամղիչ (խաղալիք) ատրճանակից կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանն այսօր արդեն ամբաստանյալի աթոռին էր։ Նա հրաժարվեց դատավոր Արմեն Բեքթաշյանի մտնելով ոտքի կանգնել՝ պատճառաբանելով, որ Հայաստանում արդարադատություն չկա եւ բազմաթիվ գործերով այն բռնաբարվել է։ Հայկ Կյուրեղյանի պաշտպան Արա Զաքարյանը չէր ներկայացել դատական նիստին։ Հայկ Կյուրեղյանը նշեց, որ առանց նրա կարող է շարունակել դատը, սակայն դատավորը պարզաբանեց, որ միայն պաշտպանի ներկայությամբ կարող է հրաժարվել նրանից։ Գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 1-ին։