Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազնավուրի «հարցազրույցը»՝ Թուրքիայի տեղեկատվական պատերազմի մաս

Կարևոր լուրեր Քաղաքականություն
58fc72a8f80f447ae5239c6ca817a193

Որքան մոտենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այնքան Թուրքիան ավելի է ուժեղացնելու իր ինֆորմացիոն պատերազմը. այսօր հայտարարեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով Շառլ Ազնավուրի՝ թուրքական պարբերականին իբրեւ տված հարցազրույցին. «Նրանք գտնում են մեր թույլ օղակները եւ աշխատում դրանց վրա։ Պետք է պատրաստ լինել այս «պատերազմին»»։ Արման Նավասարդյանը կասկածանքով է մոտենում Կառավարության երեկվա որոշմանը՝ ստեղծել նոր նախարարություն. «Ամենուրեք հասարակական դիվանագիտության առաջընթաց է նկատվում, սակայն Հայաստանի պայմաններում, նոր կառույց ստեղծելն այնքան էլ տեղին չէ։ Եվ հետո, հաշվի առնելով մեր երկրի միջոցներն ու հնարավորությունները, այս նախարարությունը բյուջեի վրա ուղղակի նոր բալանս կլինի»։ Պարոն Նավասարդյանը վստահ է, որ կառուցվածքային փոփոխությունները կառավարությունում ուռճացված են եւ կազդեն բացառապես հարկատուների վրա։ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի կարծիքով մեր երկրին ավտորիտարին մոտ կառավարում է պետք. «Դասական առումով դեմոկրատիան այս երկիրը չի փրկի»։