Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ տատիկի ընդհարման գործով նյութեր են պատրաստվում

Քաղաքականություն
OXiFvvZpDdM

ՀՀԿ տատիկի՝ Սուսաննա Սարգսյանի եւ նախկին բուժքույր Նինել Իվանյանի ընդհարման առիթով հետաքննություն է կատարվում եւ նյութեր են պատրաստվում։ Այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից։ Հիշեցնենք, որ երեկ Սուսաննա Սարգսյանը խոսում էր լրագրողներից մեկի հետ՝ գովելով իշխանություններին։ Իսկ Կառավարության շենքի դիմաց ցույց անող կանանցից Նինել Իվանյանը 1000 դրամանոց էր պահել նրա հետեւում՝ ակնարկելով, որ առանց շահի չի գովում իշխանություններին։ Սուսաննա Սարգսյանը փորձում է հարվածել կնոջը, սակայն վայր է ընկնում։ Դրանից հետո երկու կանանց էլ ոստիկանները տանում են բաժին։