Մոտ 167.2մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն է դրվել
Ֆինանսների նախարարությունը հոկտեմբերի 20-31-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 19 ստուգումների արդյունքում արձանագրվել է 93.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում` «ՏԵԼԵՄԱՐԿԵՏ» ՍՊԸ` 18.6մլն դրամ, «ԷԼԻՏԱՐ» ՍՊԸ` 8.1մլն դրամ, «ԳՈՌՀԱԿ ԹՐԵՅԴ» ՍՊԸ՝ 6.7մլն դրամ, «ԱՌԴԵԼԻԿԱՏԵՍ» ՍՊԸ` 6.3մլն դրամ, «ՊՐՈԴԻՆՎԵՍՏ-ՏՊԿ» ՍՊԸ` 6.1մլն դրամ և այլն: Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 34 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 17-ի մոտ՝ հսկիչ գնումներ, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 10 ստուգումներ: 27.7մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորությունների ճշգրտումներ են ներկայացվել կատարված նախնական հաշվարկների մասով: Էլեկտրոնային հարկային հաշիվների նկատմամբ մշտական մոնիթորիգի իրականացման աշխատանքների կազմակերպման արդյունքում 2014 թվականին 2013 թվականի համեմատ նկատվել է տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության աճ, մասնավորապես 2014 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներով արտացոլված շրջանառությունը 2013 թվականի երրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 54մլրդ 883մլն դրամով կամ 11.7%-ով, իսկ 2014 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 76մլրդ 624մլն դրամով կամ 17%-ով: Միաժամանակ, ավելացել են նաև մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակները` համապատասխանաբար 702.3 հազ. հատով և 211.2 հազ.հատով: Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, հոկտեմբերի երրորդ տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 23 միջոցառում` կապված հարկային հաշիվների դուրս գրման նկատմամբ հսկողության հետ, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 6 ստուգում, իսկ 87 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են: Տասնօրյակում ավարտված ՕՀՄ-ների արդյունքում համապատասխան հարկ վճարողներին առաջադրվել է 13.2մլն դրամի տուգանք: Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի հոկտեմբերի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 36 հազար 657 հատ կամ 165%, որոնցում արտացոլված շրջանառության գումարը նվազել է 3579.0մլն դրամով կամ 35%-ով: Նշված հարկ վճարողների մոտ 2014 թվականի հոկտեմբերի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակը նվազել է 8 հազար 133 հատով կամ 6%-ով, իսկ արտացոլված շրջանառության գումարը աճել է 1մլրդ 255.2մլն դրամով կամ 23.2%-ով: Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներով ֆինանսների նախարարությունը էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկումամբ պարզել է, որ հոկտեմբերի 11-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3246 էլեկտրոնային հարկային հաշիվ` 1.6մլրդ դրամ ընդհանուր շրջանառությամբ (ներառյալ ԱԱՀ): Ստորև ներկայացվում է հաշվետու 10-օրյակի ընթացքում 10.0 մլն. դրամից ավելի ընդհանուր արժեքով էլեկտրոնային հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկը: Փաստաթղթաշրջանառության բարելավման, գների կարգավորման, դուրս գրվող հարկային հաշիվների քանակի ավելացման, նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման, ինչպես նաև հարկային բեռի ավելացման միջոցով 79 հարկ վճարողի մոտ առաջացել է 33.0մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Աշխատողների իրական թվաքանակի հայտարարագրման, աշխատավարձերի իրական մակարդակների արտացոլմանն ուղղված աշխատանքների արդյունքում 45 հարկ վճարողի մոտ 267-ով ավելացել է աշխատողների թվաքանակը, մասնավորապես, «ԲԼԵՍԿ ՍՊԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ»-ում` 35 աշխատողով, «ՍԱԴԵ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹ. ՀԱՅ. ՄԱՍՆ.»-ում` 41 աշխատողով: Ընդհանուր առմամբ՝ հոկտեմբերի երրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է մոտ 167.2մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
|
11.10-20.10.2014թ. ընթացքում 10.0 մլն. դրամից ավելի ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկ |
|||||
|
Հ/Հ |
ՀՏ (ՏՀՏ) |
ՀՎՀՀ |
Անվանումը |
Անվավեր և չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը |
Ընհանուր արժեքը (ներառյալ ԱԱՀ) |
|
1 |
Շենգավիթ | 02550426 | ՄԱՐԳԱՐԻՆ-ՁԵԹ ԿՈՄԲԻՆԱՏ(ՍՊԸ) |
1 |
129,000,000 |
|
2 |
ԽՀՎ ՀՏ | 01522459 | ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ (ՓԲԸ) |
5 |
91,105,121 |
|
3 |
Կենտրոն | 01563298 | ՓՐԱՅՄ ՔՈՄԵՐՇԼ(ՍՊԸ) |
3 |
57,944,704 |
|
4 |
ԽՀՎ ՀՏ | 01844634 | Ա ԵՎ Գ(ՍՊԸ) |
5 |
52,106,030 |
|
5 |
Կոտայք | 03300225 | ԵՂՎԱՐԴՇԻՆ (ԲԲԸ) |
1 |
50,000,000 |
|
6 |
ԽՀՎ ՀՏ | 00423218 | ԱՐՄԵՆԻԱՆ ՏԻՏԱՆԻՈՒՄ ՓՐՈԴԱՔՇՆ(ՍՊԸ) |
1 |
41,922,000 |
|
7 |
ԽՀՎ ՀՏ | 01839755 | ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ(ՍՊԸ) |
14 |
36,809,617 |
|
8 |
ԽՀՎ ՀՏ | 04214892 | ՄՈՍԷՍՔՈ(ՍՊԸ) |
2 |
33,834,120 |
|
9 |
Շենգավիթ | 02206132 | ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ (ՓԲԸ) |
3 |
32,920,241 |
|
10 |
Կենտրոն | 01513906 | ԷՅԴԻՎԻ ՄԵԴԻԱ ԷՍ(ՍՊԸ) |
1 |
30,000,000 |
|
11 |
Արաբկիր | 02521471 | ԲԻԶՆԵՍ ՍԹԱՅԼ(ՍՊԸ) |
4 |
29,187,810 |
|
12 |
ԽՀՎ ՀՏ | 01842346 | ԱԼԵՔՍ ԳՐԻԳ(ՍՊԸ) |
21 |
25,406,032 |
|
13 |
Էջմիածին | 04725762 | ՄԱՔՈՒՐ ԵՎ ՈՒՂԻՂ(ՍՊԸ) |
3 |
25,025,250 |
|
14 |
Շենգավիթ | 01816719 | ՍԻՏՏԱ ԳՐՈՒՊ(ՍՊԸ) |
1 |
25,000,000 |
|
15 |
ԽՀՎ ՀՏ | 01505563 | ԷՆԵՐԳԱՑԱՆՑՆԱԽԱԳԻԾ ԻՆՍՏԻՏՈՒՏ (ՓԲԸ) |
2 |
24,193,848 |
|
16 |
Կենտրոն | 02524317 | ԵՐԷՆԵՐԳՈ (ՓԲԸ) |
1 |
22,452,600 |
|
17 |
ԽՀՎ ՀՏ | 01836706 | ՍԻ ԸՆԴ ԷՖ ՔՈ(ՍՊԸ) |
210 |
21,598,551 |
|
18 |
ԽՀՎ ՀՏ | 02800117 | ՁՈՒԼԱԿԵՆՏՐՈՆ (ԲԲԸ) |
1 |
21,155,697 |
|
19 |
Արաբկիր | 00084648 | ՀԱՅԿ ԱՐՇԻՆ(ՍՊԸ) |
1 |
20,898,000 |
|
20 |
Կոտայք | 02234263 | ՖԵՐՈՆ(ՍՊԸ) |
1 |
20,000,004 |
|
21 |
Կենտրոն | 02609379 | ԴԱՐՖ(ՍՊԸ) |
8 |
19,579,640 |
|
22 |
ԽՀՎ ՀՏ | 02233484 | ՄԻԿՄԵՏԱԼ (ՓԲԸ) |
8 |
18,805,210 |
|
23 |
Արաբկիր | 00108796 | «ՖՐԻ ՔՆՍԹՐԱՔԹ»(ՍՊԸ) |
1 |
18,280,168 |
|
24 |
Նոր Նորք | 00885415 | ԷՐՈԴԱՎ(ՍՊԸ) |
2 |
17,387,400 |
|
25 |
ԽՀՎ ՀՏ | 02807228 | ՎԻՇԿԱ(ՍՊԸ) |
3 |
16,918,513 |
|
26 |
ԽՀՎ ՀՏ | 01255134 | ԲԵՏՈՆԻԿԱ(ՍՊԸ) |
6 |
16,418,002 |
|
27 |
Արաբկիր | 00089186 | ԷՐԻԶ(ՍՊԸ) |
2 |
16,155,360 |
|
28 |
Արաբկիր | 00114704 | ԴԱՎԻԹ ԷՆԵՐՋԻ(ՍՊԸ) |
2 |
15,835,720 |
|
29 |
Շենգավիթ | 02207452 | «ՎԱՐԳՈՍ» (ԲԲԸ) |
1 |
13,349,304 |
|
30 |
Մաշտոց | 01247574 | «ԻՆԴԻԳՈ ԹԵՔ»(ՍՊԸ) |
1 |
12,629,280 |
|
31 |
Վանաձոր | 06938022 | ՎԱՆԱՐՄԿՈՄՊ(ՍՊԸ) |
1 |
12,253,200 |
|
32 |
Մաշտոց | 01253602 | ՍՄԱՅԼ(ՍՊԸ) |
1 |
11,863,121 |
|
33 |
ԽՀՎ ՀՏ | 02226764 | «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ Հ/Ձ(ՍՊԸ) |
125 |
11,402,790 |
|
34 |
Արաբկիր | 05203861 | ԹՕՓ ՄՈՏՈՐՍ(ՍՊԸ) |
2 |
10,520,500 |
|
35 |
Կոտայք | 02584673 | ԳԼՈԲԱԼ ՄՈԹՈՐՍ (ՓԲԸ) |
2 |
10,393,320 |
|
36 |
Էջմիածին | 04718613 | ԿՐԱԴԱՆ(ՍՊԸ) |
2 |
10,320,000 |
|
37 |
ԽՀՎ ՀՏ | 02248584 | «ԹԵՈՖԱՐՄԱ»(ՍՊԸ) |
7 |
10,034,759 |
|
Ընդամենը |
455 |
1,032,705,910 |
|||
ՀՀ ՖՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին