Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոսքի ազատությունից մինչեւ անձի արժանապատվություն. քննարկում «Ա1+»-ի եթերում

Հասարակություն
cb4d5c307954b935814550449e705577

Խոսքի ազատությունից մինչեւ անձի արժանապատվություն. «Ա1+»-ի «Իրավաբանի ընդունարան» հաղորդաշարի առաջիկա թեման սա է։ Երկուշաբթի, ժամը 16.00-ին կարող եք դիտել այս թեմայով բանավեճ-քննարկում, որը կվարի «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ Լեւոն Բաղդասարյանը։ Թեմայի շուրջ ձեր հարցերը կարող եք ուղարկել [email protected] հասցեով: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը մերժեց 16 քաղաքացիների հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի, դեռ ավելին, նրանց պարտավորեցրեց գումար վճարել։ Թերթը պատասխանողի կարգավիճակում էր հայտնվել՝ «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը»՝ հոդվածի համար։ Հոդվածագիրը ընտրել էր ֆեյսբուքյան էջերն այն 60 քաղաքացիների, ովքեր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյաններին մեղադրել էին հոմոֆոբ արտահայտություններ անելու մեջ: «Բոլորը պետք է ասեն իրենց կարծիքը եւ չհետապնդվեն դրա համար, դա մեր սահմանադրությունն է»,- ասում է «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի ղեկավար Հայկ Բաբուխանյանը։ Վերոնշյալ բանավեճը կկառուցվի այս նախադեպի հիման վրա։