Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գերմանիան հակահայկական քաղաքականություն է վարում» . Ժիրայր Քոչարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Anushik-30.10.2014

«Գերմանիայում ապրող հայերը ամեն ինչ անում են, որպեսզի գերմանացիները դատապարտեն Մեծ եղեռնը»,-վստահեցնում է Բեռլինի ազատ համալսարանի դասախոս, Գերմանիայում հայոց ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ Ժիրայր Քոչարյանը։ «Գերմանիայում մոտավորապես 40-45 հազար հայ է ապրում։ Հավատացեք, շատ դժվար է նման թվով դուրս գալ այնտեղ ապրող 2-3 միլիոն թուրքերի դեմ, ովքեր ամեն կերպ փորձում են խոչընդոտել մեր գործողությունները, բայց մենք չենք կոտրվում։ Մեր հանձնախումբը մի շարք միջոցառումներ է կազմակերպել Մեծ եղեռնի 100- ամյակին ընդառաջ, որոնք դեռ չենք ցանկանում բացահայտել»,-տեղեկացրեց նա։ Պարոն Քոչարյանի կարծիքով՝ Գերմանիան մինչև այսօր շարունակում է հակահայկական քաղաքականություն վարել, ինչը ավելի է դժվարացնում հանձնախմբի աշխատանքը. «Վերջերս Գերմանիայի արտգործնախարարը եկել էր Հայաստան և իր ելույթում փորձեց ամեն կերպ շրջանցել ցեղասպանություն բառը։ Գերմանիան շարունակում է ամեն կերպ խուսափել փաստը դատապարտելու գործընթացից»։ Ինչ վերաբերում է Հայաստանի գործողություններին, Ժիրայր Քոչարյանը ցավով նկատում է, որ մենք այդպես էլ չհասկացանք թե ով է թուրքը. «Ես դեմ եմ որևէ պայմանագրի։ Թուրքերը նենգ ու խորամանկ քաղաքականություն են վարում։ Մենք պետք է մեր պահանջները ներկայացնենք միջազգային դատարաններում և ոչ թե թուրքի հետ գնանք բանակցության։ Մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք ոչ միայն թուրք իշխանության, այլև ամբողջ թուրք ժողովրդի հետ, ով մինչև այսօր իրեն մեղավոր չի ճանաչում»։