Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունները նահանջելու են, որովհետև մենք դա կստիպենք նրանց» (տեսանյութ)

Քաղաքականություն
nkar000015

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը կարծում է, որ թե՛ հոկտեմբերի 10-ի, և թե՛ հոկտեմբերի 24-ի հանրահավաքները համապետական նշանակություն ունեին, հակառակ դեպքում ըստ բանախոսի՝ Ազատության հրապարակում նման բազմություն չէր հավաքվի, և իրավիճակի փոփոխություն տեղի չէր ունենա։ «Երկու հանրահավաքներն էլ ցույց տվեցին, որ հասարակության և իշխանությունների միջև կա խորը անջրպետ, որը լցնելու ուղղությամբ իշխանությունները ոչ մի ակնարկ չեն արել։ Իսկ իրադարձությունների փոփոխության դինամիկան և հանրահավաքից հանրահավաք մասնակիցների քանակի աճը ցույց տվեցին եռյակի և նրանց բարձրացրած խնդիրների նկատմամբ ժողովրդի վստահությունը»,-ասաց Ստեփան Մարգարյանը։ Պատգամավորի խոսքերով՝ իշխանությունները այլևս սպառել են իրենց, և երկրում պետք են արմատական փոփոխություններ՝ ձևավորել նոր որակի իշխանություններ արտահերթ ընտրությունների ճանապարհով։ Բանախոսը անդրադարձավ նաև հանրահավաքի ընթացքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթին, մասնավորապես մեկնաբանելով իշխանափոխության վերաբերյալ նրա հայտարարությունները, պատգամավորը ասաց,որ իրենք նոր իշխանություն են ձևավորելու, և հիմա գնում են այդ ուղղությամբ։ «Նոր իշխանությունը իր մեջ ներառում է բոլոր մակարդակներով իշխանության փոփոխություն և մեր շտաբների գործողությունները դրան են ուղղված։ Մենք մեծացնելու ենք ճնշումը, որովհետև մեր բարձրացրած հարցերի վերաբերյալ իշխանությունը ոչ ադեկվատ վերաբերմունք է ցուցաբերում, հետևաբար ստացվում է, որ նրանք կամ չեն կարողանում դրանք լուծել, կամ դիտմամբ ոչ մի քայլ չեն ձեռնարկում»,-շեշտեց Ստեփան Մարգարյանը՝ հավելելով նաև, որ մեծացնելով շարժման թափը և ճնշումներ գործադրելով իրենք պարտադրելու են այդ խնդիրների լուծումը և միաժամանակ ընտրական օրենսգրքի փոփոխությունը, իսկ դրա փոփոխությունից հետո գնալու են նոր ընտրությունների։ «Եթե չեն անի, մենք կստիպենք դա նրանց, կմեծացնենք ճնշումը և նրանք ստիպված կլինեն ուղղակի տեղիք տալ։ Մենք պայքար ենք մղում հանուն համընդհանուր համակարգի։ Իսկ այլ բան է, թե ինչպիսի հանգրվաններով ենք դա պատկերացնում»։