Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնդեվազի բնակիչները պահանջում են դադարեցնել Ամուլսարի ծրագիրը

Հասարակություն
10324cbe95bf7e7ba450a641bfd35455

Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի բնակիչները Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) Օմբուդսմենին բողոք են ուղարկել, որով պահանջում են դադարեցնել Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման նախագծի ֆինանսավորումը եւ ցիանային արտադրության կառուցումը գյուղում: Բողոքի տակ ստորագրել է 209 բնակիչ: ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐ ՄԱՐԶԻ ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՑ ԴԻՄՈՒՄ ԲՈՂՈՔ Նկատի առնելով ոսկու արդյունահանման, առավել ևս բաց եղանակով արդյունահանման և կույտային տարրալվացման հրապարակի /ցիանային հարթակի/ վտանգները շրջակա միջավայրի և տեղի բնակչության` հանձինս Գնդեվազ գյուղի համայնքի վրա, ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի բնակիչները դիմում են EBRD-ին հետևյալ բողոքով: Մենք` Գնդեվազ գյուղի բնակիչներս, հերթական անգամ դիմում ենք միջազգային կառույցներին Ամուլսարի հանքավայրի խնդրի առնչությամբ: Օգոստոսի 25-ի հանրային լսումների ժամանակ Գեոթիմ կազմակերպությունը հերթական անգամ մոլորեցնում էր գնդեվազցիներին առ այն, որ նոր ներկայացրած նախագիծը համապատասխանում է միջազգային չափանաիշներին, այն ինչ նախագիծը լիովին հակասում է միջազգային կոդեքսի նորմերին, որում գնահատված չեն ռեալ ռիսկերը, այն է. Ցիանիդի տեղափոխումը Ցիանիդի տեղավորումը և պահպանումը Ցիանիդի լուծույթի պատրաստումը և օգտագործումը Ցիանիդիային թափոնների վերացում Աշխատողների անվտանգության պահպանումը Նախագիծը պարունակում է բազմաթիվ մեծ ռիսկեր շրջակա միջավայրի և տեղի բնակչության համար, ռեալ գնահատված չեն բացահանքի ծանր մետաղների փոշու ազդեցությունը, ստորգետնյա և մակերևութային ջրերի աղտոտումը: Հիմնավորված չէ մեկ կիլոմետրանոց փոշու և ցիանային հարթակի սանիտարական գոտին: Մենք պահանջում ենք միջազգային կառույցներից, որպեսզի հետաքննեն այս աղետաբեր և անհեթեթ նախագիծը: Մենք` Գնդեվազ գյուղի ներքոստորագրող բնակիչներս, կտրականապես դեմ ենք Ամուլսարի հանքավայրի շահագործմանը և Գնդեվազի հարակից տարածքներում ցիանային հարթակի կառուցմանը: Մենք պահանջում ենք EBRD-ից դադարեցնել այս հանցավոր ծրագրի ֆինանսավորումը, քանի որ այն կործանարար վտանգներ է պարունակում Գնդեվազի բնակչության համար: Մենք պահանջում ենք հաշվի առնել մեր կարծիքը և չխախտել մեր իրավունքները: Էկոլուր