Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հիվանդանալն ավելի ձեռնտու է, քան աշխատելը»

Հասարակություն
hxi2

«Ովքե՞ր են չաշխատող մայրերը»,- այսօր սոցապ նախարարության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանին Ազգային Ժողովում հարցնում էին «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրինագծին ընդդիմացող մայրերը։ «Չաշխատող մայրը այն կինն է, ով հղիության, ծննդաբերության արձակուրդն սկսելու օրվա դրությամբ չի համարվում վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր կամ նոտար»,-պատասխանել է Սմբատ Սաիյանը։ Վերջինս այսօր փորձել է բացատրել, թե ինչու են աշխատող մայրերից գումարը վերցնում ու տալիս չաշխատողներին։ Ըստ նրա, ապագա մայրեր կան, որոնք մի քանի ամիս աշխատում են ու գնում արձակուրդ եւ ստանում ավելի մեծ գումար, քան այն դեպքում, եթե ներկայանար աշխատանքի։ «Յուրաքանչյուր անգամ պարգեւատրում ստանալուց հետո աշխատողի համար հիվանդանալն ավելի ձեռնտու է, քան աշխատելը»,-ասում է պարոն Սաիյանը։ Իսկ Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը կոչ է արել միասին հասկանալ, թե ինչպես է, որ նպաստների գումարները բարձրացել են, մինչդեռ ծնելիության աճ վերջին երեք տարիներին չկա ու չկա։ «Ծախսերն աճել են շուրջ երեք անգամ, եւ բնական է, որ կառավարությունը պետք է պարզեր՝ արդյոք ծախսերի արդյունավետությունն աճել է»,-ասել է պարոն Ասատրյանը։ hxi hxiner hxxxi