Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճանապարհը մաքրվել է քարերից

Հասարակություն
1ee62ecb8934f6a4837c353865b25542

Հոկտեմբերի 20-ին, ժամը 10.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կապան-Ագարակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Փրկարարները և «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցները կատարել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ: Ժամը 11.55-ի դրությամբ ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է: ԱԻՆ