Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Հ. Գրիգորյանը մնաց առանց մեդալի

Քաղաքականություն Սպորտ
sport-chess-olimpiada-1

Հայաստանի շախմատիստ Կարեն Հ. Գրիգորյանը Հնդկաստանում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում մնաց առանց մեդալների: Այսօր կայացած նախավերջին՝ 12-րդ տուրում, մեր երիտասարդ գրոսմայստերին հարկավոր էր հաղթել, որպեսզի շարունակեր պայքարը մրցանակային տեղերի համար, սակայն նա սպիտակներով չկարողացավ կոտրել հնդիկ միջազգային վարպետ Մհամալ Անուրագի դիմադրությունը եւ բավարավեց ոչ-ոքի արդյունքով: Կարեն Հ. Գրիգորյանը վաստակեց 7,5 միավոր եւ առաջնության ավարտից մեկ տուր առաջ լիովին ետ մնաց չորս առաջատարներից, որոնք իրենց ակտիվում ունեն 9-ական միավոր: Հիշեցնենք, որ մինչեւ 20 տարեկան շախմատիստուհիների առաջնությանը մասնակցող մեր միակ ներկայացուցիչ Մարիա Գեւորգյանը նույնպես դուրս է մնացել մեդալների համար պայքարից եւ վերջին երկու պարտիաները մարզական առումով ոչ մի նշանակություն չունեն: