Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի նախագահը՝ գինու փառատոնին

Պաշտոնական
arcax2

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին Հադրութի շրջանի Տող գյուղում մասնակցել է «Արցախյան գինու» փառատոնին: Երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը՝ նշելով, որ դրանք ազգային ավանդույթների պահպանման եւ տեղական արտադրանքը խթանելու լավագույն միջոցներից են՝ միաժամանակ հանդիսանալով հասարակական նշանակալի իրադարձություն: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ