Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն կհրապարակի իր գործողությունների ծրագիրը

Քաղաքականություն
97b35b5f3a5d3a18691f237d629fe6b8

Հանցագործությունների քանակը պետության և հասարակության տեսանելի ցուցիչներից մեկն է, և եթե ուսումնասիրեք ոստիկանության պաշտոնական կայքում զետեղված վիճակագրությունը և կտեսնեք, որ տարիների կտրվածքով և մանավանդ վերջին ամիսների ցուցանիշներով ակնհայտ աճել է հանցագործությունների քանակը: Զարգացած երկրներում ընդունված նորմ է, որ հանցագործության թվի աճը հավասարազոր է տվյալ երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացմանը: Ակնհայտ է, որ այս առումով երկրում տիրող սոցիալական ծանր վիճակը, գործազրկությունն ու պաշտոնապես մեկ միլիոն աղքատ ունեցող պետությունում սրընթաց աճում է հանցագործությունների թիվը: Մինչև ու՞ր և մինչև ինչքա՞ն պետք է գահավիժի մեր ժողովուրդը: Դեռ որքա՞ն պետք է վատ պայմաններում ապրի մեր ժողովուրդը: Նմանօրինակ երևույթների դեմ պայքարելու ենք այնքան, մինչև հասնենք մեր ժողովրդի կողմից ցանկալի արդյունքի հաստատմանը: Մեր գործողությունների մասին բարձրաձայնելու ենք հոկտեմբերի 24-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարակում:   ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյան