Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զորամասը սպասարկող 100 մետրանոց կապի մալուխը կտրել են

Հասարակություն
Police

Հոկտեմբերի 16-ին, ժամը 17.30-ին, մի զորամասից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 15.00-ի սահմաններում 2 անհայտ անձինք կտրել են զորամասի ուղեկալի մոտով անցնող, զորամասին պատկանող 100 մ երկարության կապի մալուխը և փորձել գողանալ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք են՝ 1983 թ. ծնված Արմեն Հ.-ն և 1986 թ. ծնված Սամվել Չ.-ն: Արմեն Հ.-ն և Սամվել Չ.-ն բերման են ենթարկվել բաժին: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ոստիկանություն