Օրը ցերեկով շինարարական աղբը ռեստորանից լցնում են Հրազդան գետը
Այս մասին այսօր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով ահազանգ է հնչեցրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ստորև ներկայացնում ենք նամակն ու Հրազդան կիրճում գործող «Գեղամա» ռեստորանի շինարարական աղբի կույտի լուսանկարները: Հարգելի պարոն Մարգարյան, Երևանցիներն ահազանգում են այն մասին, որ Հրազդան կիրճում «Գեղամա» ռեստորանի հարևանությամբ օրը ցերեկով նույն ռեստորանի շինարարական աղբը թափում են գետը: Որտե՞ղ է քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժինների վերահսկղությունը, ո՞վ է թույլ տվել աղբը լցնել գետը, մի՞թե քաղաքապետարանի պատկան պաշտոնյաները չեն տեսնում այս վայրագությունը: Խնդրում եմ հանձնարարել համապատասխան մարմիններին վերացնել այդ աղբակույտը, կից ներկայացնում եմ աղբի տեղանքի լուսանկարները: Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար