Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չմոռանաք անձրեւանոցները

Հասարակություն
f5a4a8b798691ab9b4da282dde1acf20

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 17-ին շրջանների զգալի մասում սպասվում է թույլ անձրև, 18-19-ին, 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 20-ի ցերեկը հարավ-արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-20-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով: 17.10.1arm Երևանում` Հոկտեմբերի 17-ին , 18-ի գիշերը սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ անձրևի հավանականություն: 18-ի ցերկը, 19-ին , 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17.10.2arm Երևանի հոկտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ • Օդի առավելագույն ջերմաստիճան 28.60C (1997 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան 0.10C (1990 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան 13.70C