Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ գեղեցկության սրահում

Հասարակություն
e31031f523c01a2fcb77f87ebc58ceb7

Հոկտեմբերի 17-ին, ժամը 06.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 22 շենքի առաջին հարկում գտնվող գեղեցկության սրահում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.51-ին, մարվել՝ 07.04-ին: Այրվել է «Միսս իքս» գեղեցկության սրահի նախասրահն ամբողջությամբ (30 քմ) և սրահի կախովի առաստաղը (1 քմ):