A
A
Փորձում են փակել կառավարության շենքի մուտքը
Կառավարության մոտ հավաքված ակցիայի մասնակիցները քիչ առաջ փորձեցին փակել նաեւ կառավարության շենքի մուտքը, սակայն ոստիկանները նրանց ցրելով հետ իջեցրին։ Իրենց տներից զրկված քաղաքացիները նշեցին, որ կրկին կփակեն փողոցը, սակայն Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ նրանք այդկերպ կարգ կխախտեն, ուստի ամեն ինչ պետք է արվի օրենքի շրջանակներում։ Հիշեցնենք, քիչ առաջ նրանք փորձում էին փակել Տիգրան Մեծ պողոտան։ Այս պահին մասնակիցները որոշում են իրենց հետագա անելիքները։