A
A
ՄԱԿ-ի աշխատակիցը մահացել է էբոլայից. BBC (տեսանյութ)
ՄԱԿ-ի աշխատակիցը, որ վարակվել էր Էբոլա վիրուսով, այսօր առավոտյան մահացել է գերմանական Լայպցիգի կլինիկաներից մեկում։ Այս մասին հաղորդում է ռուսական BBC-ն։ Հարավային Աֆրիկայում այս վիրուսից արդեն մահացել է 4000-ից ավելի մարդ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը էբոլան համարում է ծայրահեղ ծանր վիրուս։ Արեւմտյան երկրներում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում, լրացուցիչ հսկողություն է սահմանված, օդանավակայաններում հատուկ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում։