Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արա Աբրահամյանն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի ցանկությանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
6e9bb216043d8d5b42e00d6717c20a1a

Հոկտեմբերի 10-ին ՀՀ՝ ԵՏՄ-ին անդամակցելը շատ կարեւոր իրադարձություն էր. այսօր իր կարծիքը հայտնեց Ռուսաստանի հայերի միության նախագահ, խոշոր գործարար Արա Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ հոկտեմբերի 16-ին նրանք ժողով են անցկացնելու, եւ յուրաքանչյուր կողմնակից կարող է իր ցանկությունը հայտնել մասնակցելու եւ իր ծրագրերը ներկայացնելու։ Որպես գործարար՝ նրա համար ամենակարեւորը ՀՀ անվտանգությունն է։ Նա հիշեցնում է՝ ՌԴ-ի հետ ունենք քաղաքական սերտ հարաբերություններ, եւ դա այդպես էլ կպահպանվի, իսկ մեր անկախությունը չենք կորցնի։ Արա Աբրահամյանը համոզված է՝ ԼՂՀ-ն եւս չի տուժի, Սերժ Սարգսյանը դա թույլ չի տա։ Նա հիշեցնում է՝ երբ ուզենք կարող ենք դուրս գալ ԵՏՄ-ից։ Ինչ վերաբերում է ՌԴ տնտեսական վիճակին, Արեւմուտքի կողմից կիրառվող սանկցիաներին , եւ թե ինչ ազդեցություն կունենա դա ՀՀ-ի վրա, Ա. Աբրահամյանը հույս հայտնեց, որ ՌԴ սանկցիաների հարցը շուտով կլուծվի։ Անդրադառնալով ՌԴ իշխանությունների կողմից կալանավորված գործարար Լեւոն Հայրապետյանի՝ այժմ արդեն տնային կալանքի տակ պահվելուն, գործարարը նշեց, որ հիմա նա անհրաժեշտ բուժում է ստանում, իսկ առաջիկայում այդ խնդիրը կլուծվի։ Ներքաղաքական զարգացումների, մասնավորապես՝ եռյակի հանրահավաքի մասին խոսելով՝ Արա Աբրահամյանը նշեց, որ միայն խոսքերը բավարար չեն, պետք է հստակ ծրագրեր ներկայացվեն. «Բոլորը պետք է համագործակցեն, որպեսզի երկիրը լինի կայուն, իսկ Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է»։ Իսկ Գագիկ Ծառուկյանի՝ նախագահ դառնալու ցանկությանը, եւ նրա շանսերին անդրադառնալով՝ նշեց, որ կայուն քաղաքական դաշտ պետք է լինի, որտեղ ամեն մեկը կունենա իր տեղը. «Համեմատություններ անել պետք չէ, միայն ընտրությունների միջոցով է հնարավոր իշխանափոխություն իրականացնել»։