Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Տեր-Պետրոսյանը խորհուրդ տվեց Քոչարյանին չփնտրել (տեսանյութ)

Քաղաքականություն
լեվոն

Ոչ իշխանական ուժերն այլեւս իշխանություններից իրենց պահանջների պատասխանը չեն սպասում։ Ազատության հրապարակում հայտարարվեց՝ սկսվում է նոր փուլ։ Ըստ «Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանի՝ եթե չիրականացնեն իշխանափոխություն, մեղավորը իրենք են լինելու։ Ռուբեն Հակոբյանը միասնական ուժերով իշխանափոխությունն է համարում միակ փրկությունը, իսկ Արամ Մանուկյանը հայտարում է՝ ժամանակ չկա: «Ժառանգության» առաջնորդ , նախորդ ընտրություններում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին մեղադրեց գողության մեջ. «Նա գողացավ Ձեր քվեն» Շատերն ասում էին, թե չի գա , բայց նա եկավ,- Տիգրան Ուրիխանյանն այսպես իր կուսակցության ղեկավարին հրավիրեց ամբիոնի մոտ։ Գագիկ Ծառուկյանը խոստացավ, թե ինչ ասի, մինչեւ վերջ անելու է, բայց...«Ես ելույթ կունենամ հաջորդ հանրահավաքին»։ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր –Պետրոսյանը հայտարարեց, թե հրաշալի քառյակը մնում է հրաշալի քառյակ։ Ու բացատրեց, ճիշտ է ՀՅԴ-ն իրենց հետ չէ այսօր, բայց ՀԱԿ, ԲՀԿ, ժառանգություն եռյակին միացել է ՀԺԿ-ն։ «Ռոբերտ Քոչարյանը եւ Օրինաց երկիր կուսակցությունը այս շարժման հետ որեւէ առնչություն չունեն։ Եթե նրանք ուզում են մեզանից անկախ կամ մեզ զուգահեռ պայքարել սարգսյանական ռեժիմի դեմ, թող պայքարեն, ոչ ոք նրանց չի խանգարում, ավելին՝ դրա համար նույնիսկ շնորհակալ կլինենք նրանց»,-ասաց Առաջին Նախագահը: Լեւոն Տեր Պետրոսյանը կոչ արեց վստահել քառյակին, իսկ շարժման նպատակը մնում է մեկը՝ ազատվել վարչախմբից, եւ հիմա, ըստ նրա, ամենահարմար պահն է. «Եթե այս պահը բաց թողնվի եւ մոտ ժամանակներս իշխանափոխություն տեղի չունենա, ապա, առանց չափազանցության, թե՛ Հայաստանը, թե՛ Ղարաբաղը դատապարտված են կործանման կամ էլ այնպիսի անելանելի վիճակի մեջ հայտնվելու, որը կբացառի նրանց հետագա նորմալ զարգացումն ու ապահով գոյությունը»։ Հանրահավաքը եզրափակվեց երթով, որն անցնում է Երեւանի կենտրոնական փողոցներով։ Triple political forces hold a rally in Freedom Square