«Մի քանի րոպե սպասեք, մոտենամ առաջնորդներին, քննարկենք մեր անելիքները» (տեսանյութ)
Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր ելույթը սկսեց նկատելով, որ այսօր կուսակցական դրոշներ չկան. «Նանք խոնարվել են եռագույնի առաջ, այդպես պետք է լինի, մինչև մեր միասնական հաղթանակը»։ Պարոն Հովհաննիսյանը հիշեցնում է, որ անցած տարի նախագահական ընտրություններին կեղծվեցին քվեները. «Պետական հանցագործությամբ նա գողացավ ոչ թե իմ քվեները, այլ ժողովրդի ձայնը ու հերթական անգամ հաշվի չառան ժողվրդի կարծիքը»։ Խոսելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին նա ասաց. «Այսօր նա իր ստորագրությունը դրեց մի փասթաթղթի վրա , որը Հայաստանի անկախությունն է վաճառում»։ Երբ ժողովուրդը անընդհատ վանկարկում էր Հիմա-Հիմա՝ նկատի ունենալով իշխանափոխությունը հիմա անել, պարոն Հովհաննիսյանը ընդատեց իր ելույթը եւ ասաց. «Մի քանի րոպե սպասեք, մոտենամ առաջնորդներին, քննարկենք մեր անելիքները»։