A
A
Ուսանողները չեն կարողացել հասնել մայրաքաղաք
Ազատության հրապարակն այս պահին լի է մեծահասակներով, բայց եռյակից սպասելիքները մեծ չեն. «Ծառուկյանը կարող ա մի բան ասի, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը ի՞նչ պիտի ասի,–ասում են հավաքվածները։
Սերժի շատ պետքն է, հեսա կասի տասը հոգի մարդ ա եկել»։
Ի դեպ, ԵՊՀ–ում այսօր ուսանողների թվի պակաս կար. մարզերից եկողների մեծ մասը չի կարողացել օգտվել տրանսպորտից։ Ոմանք էլ ստիպված են եղել տաքսիներով մայրաքաղաք հասնել։
Ինչպես պատմում էին ուսանողները, վարորդների մի մասը ստիպված է եղել երթուղայինների պատուհանները փակել վարագույրներով, որպեսզի չերեւա, թե ուղեւորներ են փոխադրում։
